Ալվեսը նշել է, որ Ժոզե Մոուրինյոյի տղաներից ավել բան չի սպասում` համեմատած նախորդ մրցաշրջանի հետ: Նա նաև ընդգծել է, որ իրենց աշխատանքն առայժմ ճիշտ չեն գնահատում:
"Մենք շատ բան չենք սպասում Ռեալից: Բարսային ուղված բոլոր գովեստի խոսքերը վնասում են նրանց: Մենք նրանցից հետ ենք մրցաշարային աղյուսակում, բայց նրանց հետ դեռ խաղալու ենք Բարսելոնայում և կարող ենք կրճատել միավորների տարբերությունը, որպեսզի չեմպիոն դառնանք", - ասել է Ալվեսը: