
Հաշված ժամեր անց Բարսան հյուրընկալելու է Վալենսիային: Այդ խաղի վերաբերյալ կան շատ հետաքրքիր վիճակագրական տվյալներ, որոնք ներկայացնում ենք ստորև`
- Բարսելոնան և Վալենսիան Կոպա Դել Ռեյում 15 անգամ են իրար բախվել: 9 դեպքում դիմակայությունը հաղթել է կատալոնյան թիմը: Սակայն վերջին 2 դեպքերում վալենսիացիներն ավելի ուժեղ են գտնվել:
- Վալենսիան Բարսային Կոպա Դել Ռեյի կիսաեզրափակիչներում հաղթել է 2 անգամ` 1998/1999 և 2007/2008 մրցաշրջաններում:
- Այս 2 թիմերը 5 անգամ են իրար հանդիպել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչներում: 3 դեպքում հաղթել է Բարսան, 2 դեպքում` Վալենսիան:
- Բոլոր 5 դեպքերում Բարսա - Վալենսիա զույգի հաղթողը նվաճել է Կոպա Դել Ռեյի հաղթողի կոչումը:
- Կատալոնացիների մրցակցի հարկի տակ 7 անգամ են Կոպա Դել Ռեյի կիսաեզրափակիչ առաջին խաղն ավարտել 1 - 1 հաշվով: 5 դեպքում կապտանռնագույնները դուրս են եկել եզրափակիչ:
- Այս մրցաշրջանում Բարսան 3 գնդակ է ուղարկել Վալենսիայի դարպասը: Աչքի են ընկել Պեդրոն, Ֆաբրեգասն ու Պույոլը:
- Այս 2 թիմերն այս մրցաշրջանում 2 անգամ են իրար հանդիպել: Լա Լիգայում արձանագրվել է 2 - 2 հաշիվը, իսկ Իսպանիայի գավաթում` 1 - 1:
- Միայն Պույոլը, Մասկերանոն, Աբիդալը, Բուսկետսը, Ֆաբրեգասն ու Մեսսին են վերոնշյալ 2 խաղերում էլ եղել մեկնարկային կազմում:
- ՈՒնայի Էմերիի գլխավորած թիմերը Նոու Կամպ են ժամանել 4 անգամ: 1 անգամ դա արել է Ալմերիան, 3 անգամ` Վալենսիան: Բոլոր դեպքերում էլ կապտանռնագույնները հաղթել են:
- Էմերիի թիմերի դեմ այդ 4 խաղերում Բարսան 11 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն 1 - ը:
- Վերջին անգամ Բարսելոնան Վալենսիայի դեմ Նոու Կամպում մրցել է նախորդ մրցաշրջանի սկզբնամասում: Պեպի սաներն Ինիեստայի և Պույոլի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ են տոնել 2 - 1 հաշվով:
|