| Статистика |
Օնլայն են 1 Հյուրեր 1 Գրանցվածներ 0 |
|
Главная » 2012 » Փետրվար » 9 » Բարսելոնան վերադարձավ մարզումներին
00:04 Բարսելոնան վերադարձավ մարզումներին |

Վալենսիայի դեմ խաղում մեկնարկային կազմում դուրս եկած խաղացողներն ու Սերխիո Բուսկետսը վերականգնողական մարզում անցկացրեցին այսօր:
Կոպա Դել Ռեյի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո, Բարսելոնան վերադարձավ մարզումներին: Ինչպես միշտ, նախորդ խաղում մեկնարկային կազմում դուրս եկած խաղացողները վերականգնողական մարզում անցկացրեցին: Նրանց էր միացել Բուսկետսը: Մյուս խաղացողները, Բարսա Բ - ի ֆուտբոլիստներ Դոս Սանթոսի, Տելյոյի, Ռոբերտոյի, Էսպինոզայի, Լոբատոյի և Մասիպի հետ միասին, մարզվեցին սովորական ծրագրով:
Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում կայացած մարզմանը ներկա էին Լաուրեուս ակադեմիայի անդամ և նախկին հեծանվորդ Միգել Ինդուրայինն ու իտալացի նախկին խաղացող Ջանֆրանկո Ձոլան:
Այդպիսով, Բարսան, Կոպա Դել Ռեյի եզրափակիչ դուրս գալուց հետո, ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Լա Լիգայի առաջիկա խաղի վրա Օսասունայի դեմ: Իր հաջորդ մարզումը Պեպի թիմը կանցկացնի վաղը` Երևանի ժամանակով 21:00 - ից սկսած:
|
|
Просмотров: 428 |
Добавил: Նարեկ
| Рейтинг: 5.0/2 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|