Բարև Ձեզ, Հյուր! | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
03.03.2012 23:00
Լա լիգա



1-2
02.27.2012 (24:45)
Լա լիգա





Меню сайта
Мини-чат
Наш опрос
ՈՒմ կցանկանաք տեսնել Բարսայի կազմում:
Բոլոր պատասխանները: 177
Статистика

Օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0
Форма входа
Главная » 2012 » Փետրվար » 9 » Չավի. Սա շրջադարձային պահ է
00:02
Չավի. Սա շրջադարձային պահ է

Չավին այսօր Barca TV - ով հեռարձակվող El Marcador հաղորդման հյուրն էր և նշեց պահի կարևորության մասին: Նա կարծում է, որ իրենք պետք է վայելեն այս պահերը:

"Շատ երջանիկ ենք, որ եզրափակչում ենք: Մենք անցել ենք մի քանի ծանր դիմակայությունների միջով և այստեղ լինելու իրավունք ունենք: Կարծում եմ, որ գերազանցել ենք մեր բոլոր մրցակիցներին և լավ ենք խաղացել.... Ողջ թիմն է տոնում: Մենք հիանում ենք այս վիճակով և հաճախ չենք գնահատում այն, ինչ ունենք: Սա մի պահ է, որը պետք է վայելել", - նշել է Չավին:



Վերադարձ Լա Լիգային



Ընդամենը 2 օր անց Բարսային ծանր արտագնա խաղ է սպասվում Օսասունայի դեմ: Չավին կարծում է, որ Վալենսիայի դեմ տարած փայլուն հաղթանակը շատ կարևոր է: "Սա շրջադարձային պահ է: Այս հաղթանակը շատ լավ կանդրադառնա մեզ վրա: Գիտենք, որ Լա Լիգայում դժվար է լինելու, բայց մենք շարունակելու ենք պայքարել", - հայտարարել է Էրնանդեզը, ով գիտակցում է, որ Ռեալը "հեշտությամբ մեզ միավորներ չի զիջի":



Իրեն լավ է զգում ֆիզիկապես



Չավին վերջին օրերին թեթև հոգնածություն ու վնասվածք ուներ, բայց ասաց. "Մարդիկ արդեն խոսում են կարիերայիս ավարտի մասին, բայց ես վայելում եմ ֆուտբոլը: Որքան վնասվածքներն իմ հանդեպ բարեհաճ գտնվեն, այդքան երկար ես կմնամ այստեղ: Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես եմ ես ինձ զգում ֆիզիկապես":



Բարսայի փոխավագն անդրադարձել է նաև Պույոլին. "Նա օրինակ է ծառայում բոլորիս համար: Նա ցույց է տալիս, թե ինչպես է պետք աշխատել: Պույոլն իր հետևից տանում է թիմին: Մենք հաջողակ ենք, որ նրա նման խաղացող ունենք մեր թիմում": Ինչ վերաբերում է Գվարդիոլայի պայմանագրին և դրա հնարավոր երկարաձգմանը, Չավին ասաց. "Պեպը ոչինչ չի ասել, բայց նա ստեղծված է Բարսայի համար: Ոչ մի այլ թիմում նա այդքան լավը չի լինի, որքան այստեղ":

Просмотров: 397 | Добавил: Նարեկ | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Поиск
Календарь
«  Փետրվար 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Copyright MyCorp © 2025