Բարև Ձեզ, Հյուր! | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
03.03.2012 23:00
Լա լիգա



1-2
02.27.2012 (24:45)
Լա լիգա





Меню сайта
Мини-чат
Наш опрос
Ով է Բարսելոնայի լավագույն պաշտպանը:
Բոլոր պատասխանները: 227
Статистика

Օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0
Форма входа
Главная » 2012 » Փետրվար » 9 » Գվարդիոլան խաղից հետո
19:55
Գվարդիոլան խաղից հետո

Գվարդիոլան ընդգծել է իր թիմի աշխատանքը Վալենսիայի դեմ խաղում: Նա գոհ է արդյունքից և ակնկալում է գրավիչ ու դիտարժան եզրափակիչ:

Գոհ լինելով իր թիմից, Գվարդիոլան բոլորի ուշադրությունը ցանկացավ սևեռել այն ֆուտբոլային ներկայացման վրա, որը ֆուտբոլասերներին պարգևեց Բարսան Մեստալյայում և Նոու Կամպում. "Վալենսիայում մենք անհավանական ֆուտբոլ խաղացինք: Նույնն արեցինք Նոու Կամպում: Մենք շատ էինք տիրում գնդակին և ստեղծեցինք ահռելի քանակությամբ վտանգավոր պահեր: Մենք խաղի մեջ մտնում էինք հենց առաջին րոպեից և մրցակցին թույլ չէինք տալիս հանգիստ շունչ քաշել 90 րոպե շարունակ": Վերջին 4 տարիներին սա 3 - րդ դեպքն է, որ Բարսան դուրս է գալիս Կոպա Դել Ռեյի եզրափակիչ: Պեպն ասաց, որ "դա շատ բան է ասում խաղացողների մասին":



"Մինչ դուք կասկածում եք խաղացողների կարողությունների վրա, ասելով, որ նրանք հոգնել են և նրանց համար ծանր է խաղալ ու մտածում եք, թե Կոպա Դել Ռեյն ամենափոքր կարևորությունն ունեցող մրցաշարն է, մենք 3 - րդ անգամ հասնում ենք եզրափակիչ վերջին 4 տարիների ընթացքում", - ասել է Գվարդիոլան:



Պեպը կասկած չունի, որ "եզրափակիչը հրաշալի ֆուտբոլային ներկայացում է լինելու": "Մենք մեծ ոգևորությամբ ենք մոտենում Ատլետիկի դեմ խաղին: ՈՒրախ ենք, որ կրկին խաղալու ենք եզրափակչում: Մրցակիցը շատ ուժեղ է: Կարծում եմ, որ մեզ սպասվում է գրավիչ հանդիպում, քանի որ Ատլետիկի խաղացողները կարողանում են բաց տարածություններ ստեղծել, ինչը նրանց առանձնահատկություններից է: Նրանք փնտրելու են մեր թույլ կողմերը, իսկ մենք` նրանց թույլ կողմերը: Դա գեղեցիկ եզրափակիչ է լինելու, որը կբարձրացնի մրցաշարի հեղինակությունը", - նշել է Բարսայի գլխավոր մարզիչը:



Տիագոյի և Պինտոյի մասին



Ինչ վերաբերում է թիմում տիրող տրամադրությանը, Գվարդիոլան ասաց. "Խաղացողները հանգիստ են: Նրանք շատ երջանիկ են, որ հասել են եզրափակիչ: Նրանք գոհ են ու միաժամանակ հանգիստ: Նրանք արեցին այն, ինչ պետք է անեին":



Պեպը հատուկ կերպով ընդգծել է Տիագոյին, ով խաղում էր հենակետայինի դիրքում. "Այսօր Տիագոն շատ լավ խաղաց, իսկական տղամարդկային ֆուտբոլ ցուցադրեց: Նա համարձակ էր գործում մի դիրքում, որը խորթ է իր համար": Բարսայի գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև Պինտոյին. "Նա արտակարգ էր, անհավանական խաղ ցուցադրեց ոտքերով: Այս 4 տարիների ընթացքում նա մեզ 3 անգամ ուղեկցել է դեպի եզրափակիչ: Դա շատ բան է ասում նրա անհատականության մասին":



Պայքար Լա Լիգայում մինչև վերջ



Վերջում Գվարդիոլան խոսել է Լա Լիգայի մասին. "Լիովին նորմալ եմ համարում այն, որ մենք գտնվում ենք այնպիսի թիմի թիկունքում, ինչպիսին Մադրիդի Ռեալն է: Լա Լիգայում մենք ծանր կացության մեջ ենք հայտնվել: Շատ դժվար է լինելու հետ բերել կորցրածը, բայց պետք է ճնշում գորժադրենք նրանց վրա: Չենք պատրաստվում հանձնվել":

Просмотров: 362 | Добавил: Նարեկ | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Поиск
Календарь
«  Փետրվար 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Copyright MyCorp © 2025