 Ֆուտբոլիստները խաղից հետո
ՈՒԵՖԱ - ն բավական զարմանալի
կերպով հանդիպման լավագույն խաղացող է ճանաչել Ինիեստային: Վերջինս խաղից
հետո ընդգծեց, որ ամեն բան այդքան հեշտ չէ, որքան թվում է:
Նա մեծ նշանակություն չտվեց նրան, որ հենց
ինքն է ճանաչվել լավագույնը: Ինիեստան ավելի շատ ընդգծեց գավաթը նվաճելու
կարևորությունը. "Մենք պետք է գնահատենք այս գավաթը, քանզի այն արժանի է
դրան: Սա մի խաղ էր, որին կարող են մասնակցել միայն Չեմպիոնների լիգայի կամ
Լիգա Եվրոպայի հաղթողները: Այս լավ ժամանակահատվածում, որում այժմ մենք
ենք, թվում է, թե ամեն բան հեշտ է տրվում, բայց դա այդպես չէ: Պետք է
գնահատել այս ամենը: Մենք շատ գոհ ենք":
Վերջում Անդրեսն ընդգծեց, որ Բարսայի դեմ "մեծ թիմ էր խաղում: Վերջին տարվա ընթացքում Պորտուն նվաճել է գրեթե ամեն հնարավոր տիտղոս":
Վիլյա
"Մեսսին գերզանցում է բոլոր նրանց, ովքեր նրա դեմ են խաղում":
"Ես այս թիմում եմ 1 տարուց մի փոքր պակաս
և այս ընթացքում մենք արդեն 5 տիտղոս ենք նվաճել: Այժմ պետք է աշխատել այն
բանի վրա, որ շարունակենք նույն ոգով":
Մասկերանո
"Մեր բախտը բերել է, որ նա մեզ հետ է: Մեսսին բացեց խաղի հաշիվը և մեզ ազատ գործելու հնարավորություն տվեց":
"Ես չգիտեմ, թե արդյոք հետագայում էլ
կխաղամ կենտրոնական պաշտպանի դիրքում: Ես կխաղամ այնտեղ, որտեղ պետք լինի:
Ես երբեք չէի կարող մտածել, որ հենց իմ առաջին տարում 4 գավաթ կնվաճեմ թիմի
հետ: Ես շնորհակալ եմ բոլորին":
Պեդրո
"Ես շատ գոհ եմ, որ նվաճեցինք այս գավաթը մեծ մրցակցի դեմ խաղում":
"12 գավաթ հնարավոր 15 - ից` դա աներևակայելի արդյունք է: Մենք շատ գոհ ենք, որ արդեն 2 սուպերգավաթ ենք հաղթել":
"Մենք հույս ունենք, որ այս մրցաշրջանը մեզ համար հաջող կդասավորվի":
Ալվես
"Ես հենց նոր իմ 3 - րդ ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթը հաղթեցի":
"Երկրպագուները շատ են աջակցում թիմին: Դա
մեզ շատ է օգնում և թույլ է տալիս ուժեր հավաքել այն ժամանակ, երբ դրանք
պարզապես չկան: Բարսան մեծ ընտանիք է":
"Մենք գիտեինք, որ դժվար է լինելու:
Պորտուն հաղթել էր ամեն ինչ, բայց թիմը բավական հասուն է, ինչը թույլ կտա
նրանց հանգստություն պահպանել, երբ ամեն բան չէ, որ լավ է ընթանում":
"Մենք խնդրում ենք երկրպագուներին, որ եթե մեզ մոտ ամեն բան լավ չընթանա, նրանք շարունակեն մեզ աջակցել":
"Մենք պետք է հետևենք Գվարդիոլային: Նա
գիտի ակումբն ու խաղացողներին: Նա ժամանակին եղել է այս ակումբի
ֆուտբոլիստ, իսկ այժմ մարզիչ է այստեղ": Ֆուտբոլիստները խաղից հետո

ֆուտբոլիստ, իսկ այժմ մարզիչ է այստեղ":
|