20 - ամյա հարձակվողն այս տարի զարմացրեց բոլորին, այդ թվում` Գվարդիոլային, ով նրան շատ է վստահում, ինչը բնական է մի շարք տպավորիչ հանդիպումներից հետո: Այդուհանդերձ, Կուենկան ու ակումբը դեռ չեն կարողանում վերջնական համաձայնության գալ ու նոր պայմանագիր կնքել: Օգտվելով վերոնշյալ հանգամանքից, Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին ու Արսենալը փորձում են ձեռք բերել Իսաակ Կուենկային: Սակայն Sky Sports - ին Բարսելոնային մոտ կանգնած աղբյուրներից մեկը (կոնկրետ անուն չի նշվում) ասել է. "Մենք վստահ ենք, որ պայմանագիրը շուտով կկնքվի, բանակցությունները վերջնական փուլում են": Բնական է, որ Կուենկան կցանկանա մնալ տվյալ պահին աշխարհի լավագույն ակումբում` Բարսայում, որտեղ շատ են վստահում ակումբի սաներին:
|