Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման նախօրեին կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմի առաջատար Լիենել Մեսսիի խաղի վրա չի ազդի «Վալենսիայի հետ» գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման ժամանակ չիրացրած 11 մետրանոցը:
«Լիոնելն իրեն հրաշալի է զգում: Նա իր կարիերայի ընթացքում շատ բարդություններ է հաղթահարել և միշտ լավ է խաղում: Անգամ, երբ նա լավագույն մարզավիճակում չէ, միևնույն է միշտ բոլորից ավելի լավ է խաղում: Երբեմն նա պատասխանատվությունն իր վրա վերցնում անգամ այն դեպքերում, երբ դա նրանից չի պահանջվում: Ինչ վերաբերում է 11 մետրանոց հարվածին, ապա Լեոն հրաշալի է այն իրացնում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Soccerway.com-ը: