
Պեդրոն ու Ինիեստան, ովքեր երեկ մարզման միայն մի մասն անցկացրեցին ընդհանուր խմբում, այսօր դա արեցին ողջ մարզման ընթացքում: Բուսկետսը մարզվում էր իր մյուս թիմակիցներից առանձին:
Լավ լուր Խոսեպ Գվարդիոլայի համար` Պեդրոն ու Ինիեստան ողջ մարզումն անցկացրեցին ընդհանուր խմբում: Վալենսիայի դեմ խաղից առաջ թիմի նախավերջին մարզմանը Բարսելոնա Բ - ից ներկա էին Տելյոն, Դոս Սանթոսը, Ռոբերտոն, Մոնտոյան, Բարտրան ու Մունյեսան:
Սերխիո Բուսկետսը, ում ծնկի վրա 15 կար է դրվել, ինչպես նախորդ մարզման ժամանակ, մարզվեց ընդհանուր խմբից առանձին` վերականգնողական ծրագրով:
Ձոլայի այցելությունը
Նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան այցելեց Բարսելոնային մարզման ժամանակ: Իտալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստը, ով ներկա է գտնվել նաև Խուվենիլ Ա - ի մարզմանը, այժմ ոչ մի թիմ չի մարզում և այսպիսով շարունակում է կատարելագործվել որպես մարզիչ: Նա հարցազրույց է տվել Barca TV - ին, որին կանդրադառնանք քիչ ավելի ուշ:
Ավելացնենք, որ վաղը` Երևանի ժամանակով 14:30 - ից սկսած, Բարսելոնան կանցկացնի իր վերջին մարզումը Վալենսիայի դեմ խաղից առաջ:
|