
Վնասվածք ունեցող խաղացողներից 2 - ը` Պեդրո Ռոդրիգեզն ու Անդրես Ինիեստան, մարզման մի մասն անցկացրեցին ընդհանուր խմբում:
Առաջին թիմը, 1 օր հանգստանալուց հետո, վերադարձավ մարզումներին: Գվարդիոլայի սաներն այժմ արդեն մտածում են Վալենսիայի դեմ խաղի մասին: Չնայած, որ սա առաջին մարզումն էր Ռեալ Սոսյեդադի դեմ խաղից առաջ, ֆուտբոլիստները վերականգնողական մարզում չանցկացրեցին: Մարզման ժամանակ ամենաուրախալի լուրը Պեդրոյի և Ինիեստայի վերադարձն էր: Նրանք մարզման մի մասն անցկացրեցին ընդհանուր խմբում:
Սերխիո Բուսկետսը, ով բավական ցավալի վնասվածք էր ստացել Սոսյեդադի դեմ խաղում, վերականգնողական մարզում անցկացրեց: Լեո Մեսսին էլ անհատական մարզում անցկացրեց մարզադահլիճում:
7 խաղացող Բարսա Բ - ից
Այսօրվա մարզմանը Խոսեպ Գվարդիոլան հրավիրել էր Բարսելոնա Բ - ի 7 ֆուտբոլիստների` Դոս Սանթոսին, Տելյոյին, Ռոբերտոյին, Բարտրային, Մունյեսային, Մոնտոյային և Դեուլոֆեուին:
|