Բարև Ձեզ, Հյուր! | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
03.03.2012 23:00
Լա լիգա



1-2
02.27.2012 (24:45)
Լա լիգա





Меню сайта
Мини-чат
Наш опрос
Ով է Բարսելոնայի լավագույն պաշտպանը:
Բոլոր պատասխանները: 227
Статистика

Օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0
Форма входа
Главная » 2011 » Նոյեմբեր » 21 » Պույոլ. Ինձ միշտ դուր է եկել Միլանը
01:28
Պույոլ. Ինձ միշտ դուր է եկել Միլանը

Կարլես Պույոլը կարևորեց Բարսային ու Միլանին, ինչպես նաև ընդգծեց, որ 2 թիմերն էլ դուրս են գալու խաղադաշտ` լինելով առավելագույնս մոտիվացված:


Պույոլը, ով Սարագոսայի դեմ խաղում ցույց տվեց, որ գտնվում է հիանալի մարզավիճակում, խոստովանեց, որ Միլանն իր սիրելի թիմերից մեկն է:

 

Պույոլն իրեն հիանալի դրսևորեց Սարագոսայի դեմ խաղում: Նա ոչ միայն դարձավ գոլի հեղինակ, այլև ողջ խաղի ընթացքում մեծ ծավալի աշխատանք կատարեց և տպավորություն կար, թե Կարլեսը դեռ երիտասարդ է: Այժմ Բարսայի ավագը կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի Միլանի դեմ խաղի վրա, որում, նրա խոսքերով, "կխաղան Եվրոպայի ուժեղագույն թիմերից 2 - ը":

 

Barca TV - ով հեռարձակվող El Marcador հաղորդմանը Պույոլը հայտարարեց, որ Միլանի դեմ հանդիպումը "մի խաղ է, որին բոլորս ցանկանում ենք մասնակցել.... Ինձ միշտ դուր է եկել Միլանը: Դա կարևոր խաղ է լինելու և մենք հույս ունենք, որ ամեն բան լավ կընթանա": Կարլեսն ընդգծեց, որ Բարսան ուղևորվելու է Սան Սիրո "մեծ ոգևորվածությամբ: Հաշվի առնելով մեր խաղը, մենք կփորձենք հասնել լավ արդյունքի": Միաժամանակ կատալոնյան թիմի ավագը նշեց, որ "Միլանում արժեքավոր խաղացողները շատ են, ուստի պետք է ջանասիրաբար աշխատենք, որպեսզի փորձենք հաղթել":

 

Պույոլն այս տարվա սկզբին` Ռասինգի դեմ խաղում, վնասվածք ստացավ: Հունիսին նա վիրահատվեց, բայց բավական ուշ վերադարձավ: Շատերը կարծեցին, թե վնասվածքը կրկնվել է, բայց Կարլես բացատրեց. "Վիրահատությունն արդեն մոռացվել է: Որոշ ժամանակ պահանջվեց և դա շատ ծանր էր: Այժմ, երբ ես խաղում եմ, ոչ մի անհարմարություն չեմ զգում: Վնասվածքի պատճառով ես կորցրել էի ոտքիս ողջ ուժը և չէի կարող խաղալ: Ծնկի վնասվածքն ընդհանրապես չկրկնվեց, բայց հետո եղան տարբեր փոքրիկ խնդիրներ, քանի որ 8 ամիս բացակայելուց հետո ես խաղալու համար պիտանի չէի, մանավանդ` իմ տարիքում....":

 

Խնդիրներ հավաքականների խաղերից հետո


Պույոլն ասաց, որ Սարագոսայի դեմ խաղում "ինձ շատ լավ էի զգում": Չնայած, նա ընդգծեց, որ "օրեցօր ինձ ավելի լավ եմ զգում", այդուհանդերձ խոստովանեց, որ խաղավերջում հոգնածություն է զգացել, ինչը պայմանավորում է Կոստա - Րիկայի դեմ հավաքականի վերջին խաղով. "Դա երկար ճանապարհորդություն էր և անդրադարձավ մեզ բոլորիս վրա.... Մենք միշտ տուժում ենք, երբ վերադառնում ենք հավաքականների հետ երկարատև ճանապարհորդություններից: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում այստեղից հեռու, ճամփորդությունները երկար են և մենք մի փոքր հոգնած ենք վերադառնում: Այնուհետև` այդքան օր ակումբակիցների հետ չլինելուց հետո, 1 կամ 2 օր է լինում խաղերին պատրաստվելու համար: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ չենք կարող մեզ միավորների կորուստ թույլ տալ":

Просмотров: 456 | Добавил: DAWSON | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Поиск
Календарь
«  Նոյեմբեր 2011  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շաբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Copyright MyCorp © 2025