Վիկտոր Վալդեսը հավասարվել է Սուբիսարետայի ռեկորդին
«Վիլյառեալի» հետ հանդիպումը «Բարսելոնայի» դարպասապահի համար 410-րդն էր կապտանռնագույնների կազմում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց ռեկորդակիր Անդոնի Սուբիսարետային, հաղորդում է sports.ru-ն՝ հղում անելով կատալոնացիների պաշտոնական կայքին։
«Բարսելոնայում» Վալդեսի դեբյուտը կայացել է 2002թ., իսկ 2003/04թթ. մրցաշրջանից նա թիմի համար մեկ դարպասապահն է։ Կատալոնացիների կազմում նա նվաճել է 17 տիտղոս, այդ թվում՝ 5 անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հավելենք, որ 410 հանդիպումներում Վալդեսը բաց է թողել 323 գոլ՝ ամեն խաղում միջինը 0.78 գնդակ