Բարև Ձեզ, Հյուր! | Ելք
Հաջորդ խաղը
Նախորդ խաղը

VS
03.03.2012 23:00
Լա լիգա



1-2
02.27.2012 (24:45)
Լա լիգա





Меню сайта
Мини-чат
Наш опрос
Ընթացիկ մրցաշրջանում Բարսան քանի տիտղոս կնվաճի?
Բոլոր պատասխանները: 169
Статистика

Օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0
Форма входа
Главная » 2012 » Փետրվար » 12 » Ֆուտբոլիստները խաղից հետո
16:03
Ֆուտբոլիստները խաղից հետո

Բարսելոնայի խաղացողները չցանկացան պարտության համար մեղադրել հանդիպման մրցավարներին: Նրանք կոչ արեցին երկրպագուներին լինել թիմի կողքին:

Բարսելոնան օրեր առաջ նվաճեց Կոպա Դել Ռեյի եզրափակչի ուղեգիրը, սակայն երեկ կորցրեց հերթական միավորները Լա Լիգայում ու էլ ավելի բարդացրեց իր գործերը չեմպիոնական մրցավազքում:



Վիկտոր Վալդեսն ընդունում է, որ ծանր է լինելու հետ բերել կորցրածը, բայց նա նշում է, որ թիմը պայքարելու է մինչև վերջ: "Կլինեմ իրատես` դա շատ դժվար է լինելու: Մենք չհաղթեցինք այսօր և Լա Լիգան դարձավ էլ ավելի դժվար: Սա վերջը չէ, բայց շատ դժվար է լինելու", - ասել է Բարսայի դարպասապահը:



Վալդեսը չի ցանկանում թիմի պարտությունն արդարացնել մրցավարների գործողություններով. "Ես սովորաբար չեմ խոսում մրցավարների մասին: 2 թիմերի համար էլ կային վիճելի պահեր":



Վերջում Վիկտորն անդրադարձել է առաջիկա խաղին Լևերկուզենի Բայերի դեմ. "Երեքշաբթի օրը մենք ևս 1 կարևոր խաղ ենք անցկացնելու Չեմպիոնների լիգայում: Պետք է ոտքի ելնենք ու շարունակենք առաջ ընթանալ":



Պեդրո Ռոդրիգեզ



"Մենք մի փոքր տխուր ենք, բայց դա բնական է պարտությունից հետո":



"Սա մի խաղ էր, որում մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել, բայց մենք միավորներ կորցրեցինք: Իսկապես շատ ծանր խաղ էր":



"Մենք ավելի լավ էինք խաղում 2 - րդ կեսում և նույնիսկ հնարավորություններ ունեցանք խաղի հաշիվը հավասարեցնելու համար: Չնայած այդ ամենին, վերջնական արդյունքը մեզ շատ է հիասթափեցնում":



"Լա Լիգան հաղթելը հնարավոր է, բայց 10 միավոր հետ բերելը դժվար է լինելու: Պայքարելու ենք մինչև վերջ":



"Առաջին կեսն Օսասունան լավ սկսեց, իսկ մեզ համար դժվար էր մտնել խաղի մեջ: 2 - րդ կեսում մենք հնարավորություններ ունեցանք, որպեսզի վերականգնենք հաշվի հավասարակշռությունը, բայց ի վերջո չկարողացանք":



Իսաակ Կուենկա



"Գիտենք, թե ինչպիսի ակումբ ենք ներկայացնում: Պետք է շարունակենք պայքարել մինչև վերջ":



"Խաղադաշտը փոքր է, բայց մենք մինչ խաղը գիտեինք դրա մասին: Չպետք է արդարացումներ փնտրենք":



"ՈՒղևորվում ենք Լևերկուզեն մեծ ակնկալիքներով: Փորձելու ենք հաղթել":



"Բնական է, որ արտագնա խաղերում մեզ համար ավելի ծանր է: Կամպ Նոուն ավելի մեծ է, իսկ գնդակն էլ ավելի հեշտ է տեղաշարժվում խոտածակի վրայով":



Ալեքսիսի չհաշված գոլերի մասին. "Այդ իրավիճակում չէի կարող տեսնել, թե արդյոք կար խաղից դուրս վիճակ: Այդ դրվագն իսկապես շատ արագ էր":



Ժերարդ Պիկե



"Մրցավարի սխալներն արդարացում չեն Օսասունային պարտվելու համար":



"Չեմպիոնների լիգան շատ գրավիչ մրցաշար է, ամենահեղինակավորը և մենք ամեն բան կանենք, որպեսզի հաղթենք այն":



"Չենք հրաժարվում Լա Լիգայից":



"Ռեալի հետ միավորների տարբերությունը շարունակում է աճել, բայց ես խնդրում եմ երկրպագուներին, որ մնան մեր կողքին, քանի որ մենք նրանց կարիքը շատ ունենք, ավելին, քան երբևե":



Անդրես Ինիեստա



"Սա ցավալի կորուստ է: Մենք ճիշտ արձագանքեցինք, բայց դա բավարար չէր: Պետք է շարունակենք պայքարը մինչև վերջ: Այժմ պետք է պատրաստվենք Չեմպիոնների լիգայի խաղին":

Просмотров: 1297 | Добавил: Նարեկ | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 1
0  
1 mayis balayan   (31.07.2014 14:50) [Նյութ]
BARSAYI FANER ES DZEZ XORHURD EM TALIS VOR MEKNABANUTYUNNERUM BARSA BAR@ 4HISHATAKEQ VOROVHETEV DUQ INQNERD GITEQ VOR BARSAN TIM 4I ISK REAL@ FUDBOLI ARQANERIC ARQANA DUQ AVELI LAVA GNACEQ MATYEOV U RAKITICHI HERACMAN GORCEROV ZBAXVEQ: HALA MADRID HALA SANTYAGO BERNABEO

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Поиск
Календарь
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Copyright MyCorp © 2024