 Բարսելոնան Լա Լիգայի այս մրցաշրջանում չափազանց հաջող է
գործում Նոու Կամպում: Իսպանիայի ընյթացիկ առաջնության առաջին 7 խաղերում
թիմն արդեն խփել է 30 գոլ և ոչ մի գոլ բաց թողել: Դա ռեկորդային ցուցանիշ
է:
Բարսելոնա 5 - 0 Վիլյառեալ, Բարսելոնա 8 - 0 Օսասունա, Բարսելոնա 5 - 0
Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա 3 - 0 Ռասինգ, Բարսելոնա 0 - 0 Սևիլյա,
Բարսելոնա 5 - 0 Մալյորկա և Բարսելոնա 4 - 0 Սարագոսա` ահա այս 7 խաղերի
շնորհիվ Բարսան հասավ ռեկորդային ցուցանիշի: Արժե ուշադրություն դարձնել
այն փաստի վրա, որ թիմը գոլ բաց չի թողել և, եթե հաշվի առնենք նաև Լա
Լիգայի նախորդ մրցաշրջանի խաղերը, ապա արդեն 10 հանդիպում անընդմեջ Վալդեսն
անառիկ է պահում սեփական դարպասը ներքին առաջնության տնային
հանդիպումներում: 30 գոլից 14 - ը Մեսսիի կատարմամբ
Մեսսին ամենաշատն է աչքի ընկել Նոու Կամպում: Վերոնշյալ 30 գոլերի գրեթե
կեսը` 14 - ը, Լեոյի հաշվին են: Նա հեթ - տրիկ է ձևակերպել Օսասունայի,
Ատլետիկո Մադրիդի ու Մալյորկայի դեմ խաղերում, դուբլի հեղինակ է դարձել
Վիլյառեալի և Ռասինգի դեմ հանդիպումներում, ինչպես նաև 1 գոլ է խփել
Սարագոսայի դեմ վերջին տնային խաղում: Մյուս 16 գոլերը բաշխվում են հետևյալ
կերպ` Վիլյա (4), Չավի և Ֆաբրեգաս (2 - ական), Տիագո, Ալեքսիս, Կուենկա,
Ալվես, Պիկե և Պույոլ (1 - ական): Արձանագրվել է նաև 2 ինքնագոլ: Նախ
սեփական դարպասն է գրավել Օսասունայի խաղացող Ռովերսիոն, ապա` Միրանդան
Ատլետիկո Մադրիդից: 7,5 ամիս առանց բաց թողած գոլի
Միաժամանակ փայլում է նաև թիմի պաշտպանությունը: Այս մրցաշրջանում
Վիկտոր Վալդեսն անառիկ է պահել սեփական դարպասը մեկնարկային բոլոր 7 տնային
հանդիպումներում, ինչը կազմում է 630 րոպե առանց ընդունած գոլի: Եթե հաշվի
առնենք նաև Լա Լիգայի նախորդ մրցաշրջանը, ապա արդեն 10 անընդմեջ խաղ է,
ինչ Բարսան Լա Լիգայում` Նոու Կամպում, գոլ բաց չի թողնում: Վերջին անգամ
Վալդեսը գոլ է բաց թողել սույն թվականի ապրիլի 9 - ին կայացած Բարսելոնա 3 -
1 Ալմերիա խաղում:
|