 Բարսելոնան այսօր` Երևանի
ժամանակով 16:45 - ին, վայրէջք է կատարել Էլ Պրատ օդանավակայանում: Պեպի
սաներն այսօր երեկոյան կսկսվեն պատրաստվել Վիլյառեալի դեմ խաղին:Այս խաղը ուղիղ եթերով կլինի մեր կայքւմ Ուղիղ հեռարձակում բաժնում:
Սուպերչեմպիոններն արդեն հայրենիքում են:
Բարսելոնան հաղթեց ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթը, գիշերեց Մոնակոյում, այնուհետև
ուղևորվեց Նիցցա, որտեղից էլ վերադարձավ Կատալոնիայի մայրաքաղաք: Վայրէջք կատարելուն պես, խաղացողներն ու
տեխնիկական անձնակազմն ավտոբուսով ուղևորվեցին Կամպ Նոու, որտեղ նրանց
ծափահարություններով դիմավորեցին երկրպագուները: Մարզում երեկոյան
Ճիշտ է, Գվարդիոլայի սաները նոր են
ժամանել Բարսելոնա, բայց հենց այսօր էլ ստիպված կլինեն մարզում անցկացնել,
քանզի երկուշաբթի օրը` Երևանի ժամանակով 00:00 - ին, Նոու Կամպում
հյուրընկալվելու է Վիլյառեալը: Այդպիսով, այսօր` Երևանի ժամանակով 22:00 -
ից սկսած, թիմը մարզում կանցկացնի Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում:
|