Երեկ
տեղի ունեցած ՉԼ 2011/12 խաղարկության խմբային փուլի «Բարսելոնա» «Միլան»
հանդիպման ժամանակ Անդրես Ինիեստան ստացավ ծանր վնասվածք: Միանալով գրոհին,
նա չկարողացավ հասնել գնդակին, որովհետև ձախ ոտքի մկանային հատվածում
զգացել է ցավ և դադարեցրել գրոհը: Ինչպես տեղեկացնում է Uefa-ի պաշտոնական
կայքը, «Բարսելոնան» զրկվեց Ինիեստայից մոտավորապես 1 ամսով: Այժմ «Բարսան»
հայտնվել է շատ ծանր իրավիճակում, որովհետև անցյալ հանդիպման ժամանակ
վնասվածք ստացավ Ալեքսիս Սանչեսը, որը կբացակայի մոտ 2 ամիս: